Գլխավոր Աշխարհ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումն Ուկրաինայում անհնար է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումն Ուկրաինայում անհնար է. ՌԴ ԱԳՆ

by admin
0 մեկնաբանություն 313 դիտում

Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումն Ուկրաինայում անհնար է, քանի որ դա չի համապատասխանում ռազմական հատուկ գործողության առաջադրանքներին։ Այդ մասին ուրբաթ կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման սցենարները հստակորեն շարադրված են ռուսական դոկտրինային փաստաթղթերում, դրանք կիրառելի չեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջադրված խնդիրների իրականացման համար»,- ասել է նա։

Աղբյուրը՝  www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ