Գլխավոր Աշխարհ Ֆինլանդիայի նախագահը նշել է, թե որ երկիրը կարող է լուծել ռուս-ուկրաինական ճգնաժամը

Ֆինլանդիայի նախագահը նշել է, թե որ երկիրը կարող է լուծել ռուս-ուկրաինական ճգնաժամը

by admin
0 մեկնաբանություն 251 դիտում

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարծում է, որ Ռուսաստանը կհամաձայնի «խաղաղության բանակցություններ սկսել», եթե նրան այդ մասին խնդրի Չինաստանը։
Միաժամանակ, նրա կարծիքով, խաղաղության բանակցությունները չպետք է տեղի ունենան հրադադարի պայմաններում։
«Ռուսաստանն այս պահին այնքան կախում ունի Չինաստանից, որ նախագահ Սի Ծինփինի մի հեռախոսազանգը կարող է լուծել այս ճգնաժամը: Եթե նա ասեր՝ ժամանակն է սկսել խաղաղության բանակցությունները, Ռուսաստանը ստիպված կլիներ անել դա: Նրանք այլ ելք չէին ունենա», – ասել է Ստուբը Bloomberg-ին:
Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ Չինաստանը պետք է «պաշտպանի միջազգային կանոնները, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»։
«Դա ճիշտ որոշում է։ Եվ սա նաև ցույց կտա Չինաստանի առաջնորդությունը»,- հավելել է նա:

Աղբյուրը՝ www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ