Գլխավոր Աշխարհ Գերմանիան ցանկանում էր, որ Ուկրաինան արագ պարտվեր, Ֆրանսիան մինչև վերջին պահը ժխտում էր, Իտալիան չէր ցանկանում աջակցել. Բորիս Ջոնսոն

Գերմանիան ցանկանում էր, որ Ուկրաինան արագ պարտվեր, Ֆրանսիան մինչև վերջին պահը ժխտում էր, Իտալիան չէր ցանկանում աջակցել. Բորիս Ջոնսոն

by admin
0 մեկնաբանություն 890 դիտում

Ինչպես գրում է Daily Mail-ը, ըստ Ջոնսոնի՝ Գերմանիան ցանկանում էր, որ Ուկրաինան արագ պարտություն կրեր, մինչդեռ Ֆրանսիան մինչև վերջին պահը «ժխտում էր» (Ռուսաստանի ներխուժման հավանականությունը), քանի դեռ ռուսական զորքերը չեն հատել սահմանը: Նախկին վարչապետն ասել է, որ փետրվարի 24-ի ներխուժումից առաջ պատերազմող երկրները լարվածության վերաբերյալ տարբեր կարծիքներ են ունեցել։ CNN-ին տված հարցազրույցում նա առանձնացրել է ԵՄ ամենահայտնի երկրներից երեքը: «Ըստ Գերմանիայի տեսակետի՝ եթե դա տեղի ունենա, ապա աղետ կլիներ և այդ դեպքում ավելի լավ կլիներ, որ ամբողջ գործն արագ ավարտվեր, և Ուկրաինան պարտվեր: Ես կարծում էի, որ դա աղետալի տեսակետ է: Բայց հասկանում եմ, թե ինչու էին նրանք մայդպես մտածում»,-ասել է Ջոնսոնը՝ նկատի ունենալով էներգետիկ առումով Մոսկվայից Բեռլինի կախումը: Աղբյուրը նշում է, որ Գերմանիան, ռուսական ներխուժումից ի վեր, փորձել է նվազեցնել իր կախվածությունը, սակայն երկրին դեռ սպասվում է հնարավոր ծանր ձմեռ: «Չկասկածեք, որ ֆրանսիացիները ժխտում էին (Ռուսաստանի ներխուժման հավանականությունը) մինչև վերջին պահը», – շարունակել է Ջոնսոնը: Ջոնսոնը նաև ասել է, որ Իտալիայի կառավարությունը նախկին վարչապետ Մարիո Դրագիի օրոք «ինչ-որ փուլում պարզապես ասում էր, որ իրենք չեն կարողանա աջակցել Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը»: Նա Իտալիայի դժկամությունը կապել է ռուսական գազից կախվածության հետ։ Սակայն նախկին վարչապետն ասաց, որ Արևմուտքը արագ հասկացել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի կարելի բանակցել, և անհրաժեշտ է միասնական ճակատ: Ըստ Ջոնսոնի՝ «ԵՄ-ն փայլուն է գործել» ներխուժումից հետո՝ հավելելով. «Իմ բոլոր անհանգստություններից հետո… ես հարգանքի տուրք եմ մատուցում ԵՄ-ի գործելաոճին»:

Աղբյուրը՝ www.iravunk.com

Նմանատիպ գրառումներ