Գլխավոր Լրահոս Շարժման ուղերձը

Շարժման ուղերձը

by admin
0 մեկնաբանություն 1042 դիտում
Շարժումները առաջ են բերում նոր առաջնորդների, որոնք ձևավորում են քաղաքական մշակույթ: Հաճախ այդ մշակույթը չի լինում համընդհանուր, ազգային, սակայն դա հենց շարժման ավելացված արժեքի ստեղծման նախադրյալն է:
Ցանկացած շարժում պետք է ձևավորի էլիտա, որը ի վիճակի կլինի հանրային շրջանում ապահովել արժեքային նոր մոտեցումներ:
Եթե այս պայմանը չի պահպանվում, շարժումը ավելացված արժեք չի ստեղծում, շարժման զարգացումը կանգ է առնում, նոր մասնակիցներ չներգրավելու պատճառով:
Իրականում, հաջողում են այն շարժումները, որոնք «ստիպում» են մասնակիցներին մտածել: Դա ապահովում է մասնակիցների ներգրավվածություն, մտքերի ակտիվ փոխանակում:
Հաճախ շարժման անդամները ակտիվ մասնակցում են հայտարարված միջոցառումներին՝ սեփական միտքը քննարկման առարկա դարձնելու ակնկալիքով:
Շարժումը իր ոդիսականը հենց այս ճանապարհով է տարածում լայն մասսաներում:
Շարժումը ոչ միայն պետք է պահանջի, այլև պետք է տա: Հենց այս պարամետրն է շարժումները տարբերակում մարող, պատահական բռնկումներից:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ