Գլխավոր ԼրահոսLifestyle Ինչպե՞ս ժամանակն անցկացնել այս օրերին…

Ինչպե՞ս ժամանակն անցկացնել այս օրերին…

by admin
0 մեկնաբանություն 586 դիտում

Berliner Philharmoniker- ը առաջարկում է վաուչերի կոդ՝ code, որպեսզի երկրպագուները հնարավորություն ունենան անվճար մուտք ունենալ բոլոր համերգներից և ֆիլմերից իր Թվային Համերգասրահում: Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբը՝ Montreal Symphony Orchestra, համերգներ է հեռարձակում ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ; Բուդապեշտի փառատոնի նվագախումբը ամեն երեկո, երեկոյան ժամը` 7:45-ին,  գործարկել է «Quarantine Soirées» շարքը՝  նոր առաջարկներով, իսկ երկուշաբթի օրվանից ՝ Փարիզի ֆիլհարմոնիկը  Paris Philharmonic, երեկոյան երեկոյան ժամը` 8:30-ին, հեռարձակելու է գիշերային համերգ:

Օպերայի սիրահարների համար նույնպես  ինչ-որ բան կա: Փարիզի ազգային օպերան ներկայացումները դրել է առցանց՝ online, և դուք կարող եք ամեն օր դիտել նոր մետրոպոլիտենի օպերայի ներկայացում իր կայքում՝ website :

Ահա՝ here և այստեղ` here  դասական երաժշտության և օպերային միջոցառումների ավելի ընդարձակ ցուցակները, որոնք հասանելի են առցանց:

Այժմ ժամանակն է այցելել բոլոր այն թանգարանները, որոնք միշտ ցանկացել էիք տեսնել, իրականում, իհարկե: Մադրիդում գտնվող Museo Nacional Centro de Arte Reina Sofía- ն այցելուներին հիշեցնում է, որ «թանգարանը բաց է առցանց»` online: Մետրոպոլիտենի արվեստի թանգարանը մարդկանց հրավիրում է` Experience the Met, Anywhere: Լուվրը առաջարկում է իր սովորական առցանց շրջայցերը` online tours,  ինչպես նաև Chateau de Versailles վիրտուալ ցուցահանդեսները՝ virtual exhibitions: Կամ 5 ժամ տևողությամբ մեկօրյա տեսաֆիլմ՝ video tour շրջայց կատարեք Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում ՝ Էրմիտաժ թանգարանում:

Այս թանգարանների մեծ մասը և շատ ավելին հասանելի են Google Arts and Culture  ծրագրի կամ կայքի միջոցով:

FRANCE 24

Տեղեկատվությունն ըստ NIP/National Information Platform-ի

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ