Գլխավոր Հոգևոր Աշխարհը չափազանց բաղադրյալ է իր բոլոր մասերում և իր բոլոր փոխկապակցությունների մեջ…

Աշխարհը չափազանց բաղադրյալ է իր բոլոր մասերում և իր բոլոր փոխկապակցությունների մեջ…

by admin
0 մեկնաբանություն 1904 դիտում

«Աշխարհը չափազանց բաղադրյալ է իր բոլոր մասերում և իր բոլոր փոխկապակցությունների մեջ, և չի կարող սոսկ պատահականության արդյունքը լինել։ Ես անձամբ համոզված եմ, որ կյանքի գոյությունը, իր օրգանիզմներից յուրաքանչյուրի մեջ ի հայտ եկող իր ողջ կարգուկանոնով, պարզապես չափազանց լավ է համադրված։ Կենդանի մարմնի մասերից յուրաքանչյուրը կախումնավոր է [մարմնի] մյուս բոլոր մասերից՝ աշխատել կարողանալու համար։ Ինչպե՞ս է մասերից յուրաքանչյուրը գիտակցում դա։ Ինչպե՞ս է մասերից յուրաքանչյուրը [մյուսներից] տարբերակվում հղացման ժամանակ։ Որքան ավելի ենք ուսումնասիրում բիոքիմիան, այնքան ավելի անհավանական է դառնում կարծիքը, թե այս ամենն ի հայտ է եկել առանց որևէ կազմակերպող կամ համակարգող սկզբունքի. – մի ճարտարապետի, ըստ նրանց, ովքեր հավատում են։ Բաղադրյալության և կարգուկանոնի փաստը, որով օրգանիզմներին հնարավորություն է տրվում աշխատելու, ուր ամբողջը ավելի մեծ է, քան իր մասերի համագումարը, [այսինքն՝ պատկանում է ավելի բարձրակարգ կարգի], տարուց տարի ավելի զարմանահրաշ է դառնում, մինչ քայլ առ քայլ ավելի մանրամասն են դառնում գիտական արդյունքները։ Սրա պատճառով է, որ բազմաթիվ գիտնականներ այսօր իրենց իսկ [գիտական] աշխատանքի պատճառով հակվում են դեպի [քրիստոնեական] Հավատքը։ Վերջնական վերլուծության արդյունքում, դա մի հավատք է, որ առավել ամրապինդ է դարձել Ծրագրի փաստարկի միջոցով»։

ԱԼԼԱՆ Ռ. ՍԵՆԴԻՋ

Մեջբերված է. M. BERSANELLI – M. GARGANTINI, Solo lo stupore conosce [Միայն հիացմունքն է ճանաչում], Bur 2003, pp. 338-339.

Ալլան Ռեքս Սենդիջը (18 Հունիս 1926 – 13 Նոյեմբեր 2010) եղել է ամերիկացի աստղագետ, համարվում է 20-րդ դարի կարևորագույն աստղաֆիզիկոսներից մեկը: Հայտնաբերել է առաջին քվազարը, առաջիններից մեկն է եղել, որ ուսումնասիրել է աստղային կուտակումները, աստղային հեղաշրջումը, և առաջինն է եղել, որ ուսումնասիրել է ցայթքերի (jets) ֆենոմենոլոգիան M82 գալակտիկայում: 1958 թվականին հրատարակել է Հաբլի Օրենքի առաջին գնահատումը, մոտ 75km/s x Mpc, որ շատ մոտ է այսօր ընդունված արժեքին: Հեղինակել է գիտական ավելի քան 500 հոդված: Արժանացել է գիտական աշխարհում մեծապես պատվաբեր մի շարք մրցանակների. Helen B. Warner Prize for Astronomy (1957), Eddington Medal (1963), Gold Medal of the Royal Astronomical Society (1967), National Medal of Science (1970), Henry Norris Russell Lectureship (1972), Elliott Cresson Medal (1973), Bruce Medal (1975), Mohler Prize (1987), Crafoord Prize (1991), Jansky Prize (1991), Tomalla Prize (1993), Gruber Prize in Cosmology (2000), Fellow of the Royal Society (2001): Իր անունով է կոչվում նաև 9963 Sandage աստերոիդը:

Աղբյուրը՝  Գիտություն և Հավատք

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ