Գլխավոր Լրահոս Գույքահարկի փոփոխության արդյունքում ցածր եկամուտ ունեցող շուրջ կես միլիոն քաղաքացի բերվում է հարկային դաշտ․ սա ավելի կխորացնի առկա սոցիալական խնդիրները․ տնտեսագետ

Գույքահարկի փոփոխության արդյունքում ցածր եկամուտ ունեցող շուրջ կես միլիոն քաղաքացի բերվում է հարկային դաշտ․ սա ավելի կխորացնի առկա սոցիալական խնդիրները․ տնտեսագետ

by admin
0 մեկնաբանություն 2378 դիտում

Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ոչ միայն շքեղ առանձնատների սեփականատերերը կվճարեն բարձր դրույքաչափերով գույքահարկ, այլ նաև շարքային քաղաքացիները՝ սովորական բնակարանների և անհատական բնակելի տների ու հողամասերի համար։ Այս փոփոխության արդյունքում առնվազն կես միլիոն մարդ, որոնք նախկինում ազատված են եղել գույքահարկից, արդեն այն վճարելու պարտավորություններ կունենան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կարեն Սարգսյանը։

Նշենք, որ ներկայումս մինչև 3 միլիոն արժողությամբ գույքը չի հարկվում, բացի այդ, գույքահարկը այժմ հաշվարկվում է կադաստրային արժեքով։

«Փոփոխության արդյունքում ցածր եկամուտ ունեցող շուրջ կես միլիոն քաղաքացի բերվում  են  հարկային դաշտ, դա էական սոցիալական արդարություն ոչ միայն չի ապահովի, ավելին,  էլ ավելի  կխորացնի առկա սոցիալական խնդիրները»,- նշեց նա։ Կարեն Սարգսյանի կարծիքով՝  հաշվի առնելով ՀՀ-ում եկամուտների խիստ բևեռացվածությունը՝  սոցիալական արդարություն ապահովելու  համար, ընդհակառակը պետք է պահպանվեր և նույնիսկ բարձրացվեր  չհարկվող շեմը։ Տնտեսագետի խոսքով՝ համատարած հարկում նախատեսող նման օրենքի ընդունմանը ՀՀ-ն դեռևս պատրաստ չէ․ «Իսկ ներկայիս տնտեսական անկման և ճգնաժամի փուլում հարկային դրույքաչափերի բարձրացումը որևէ տնտեսական հիմնավորում չի կարող ունենալ»,- ասաց նա։

Աղբյուրը՝  www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ