Գլխավոր Աշխարհ Թրամփը հրահանգել է ձերբակալել բոլոր նրանց, ովքեր ոչնչացնում են հոգևոր և աշխարհիկ հուշարձաններն ու արձանները

Թրամփը հրահանգել է ձերբակալել բոլոր նրանց, ովքեր ոչնչացնում են հոգևոր և աշխարհիկ հուշարձաններն ու արձանները

by admin
0 մեկնաբանություն 606 դիտում

Թրամփը թույլ է տվել ձերբակալել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են վանդալիզմի մեջ և ոչնչացնում են հուշարձաններն ու արձանները, և պատիժ կիրառել նրանց նկատմամբ՝ մինչև 10 տարվա ազատազրկում:

Հունիսի 21-ի նախօրեին ցուցարարները անկարգություններ են կազմակերպել Սպիտակ տանը և փորձել են քանդել ԱՄՆ յոթերորդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի հուշարձանը: Ցուցարարները ներկով նկարել են նաև Սուրբ Հովհաննես եկեղեցու սյուները, որոնք փորձել էին հրկիզել մի քանի շաբաթ առաջ: Ոստիկանությունը ուժ է կիրառել և ցուցարարների մի մասը ձերբակալվել է:

«Թույլ տվեք պարզաբանել. եկեղեցիները հրդեհելը բողոք չէ: Սինագոգների պղծումը խոսքի ազատություն չէ: Միացյալ Նահանգները չեն հանդուրժի վանդալիզմը և բռնությունը: Մենք խստագույնս հետապնդելու ենք նրանց, ովքեր դա անում են», – ասել է ԱՄՆ փոխնախագահը Վիսկոնսինում ունեցած ելույթի ընթացքում, որը հեռարձակվել է կենտրոնական հեռուստաալիքներով:

Նշենք, որ ռասայական հավասարության կողմնակից սևամորթ ցուցարարները, ակտիվիստները կաթոլիկ սրբերի և պատմական այլ գործիչների հուշարձանները քանդում են, որոնք, իրենց կարծիքով, կապված են ռասիզմի հետ:

Շարժման գաղափարախոսներից մեկը ՝ ամերիկացի գրող Շոն Քինգը, ի թիվս այլ բաների, կոչ է արել ոչնչացնել «սպիտակ Հիսուսի, նրա եվրոպական մոր և նրանց սպիտակ ընկերների» բոլոր պատկերները, որոնք ստեղծվել են որպես «սպիտակ գերակայության գործիք»:

СПЖ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ