Գլխավոր Ընդհանուր Ազգային արժեքների ամրապնդման համար դրամաշնորհներ

Ազգային արժեքների ամրապնդման համար դրամաշնորհներ

by admin
3 մեկնաբանություններ 6978 դիտում

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է

ազգային արժեքների պահպանման և տարածման ծրագրերի շուրջ

դրամաշնորհների տրամադրման մրցույթ

 

Մրցույթին կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունները:

Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը 500.000 դրամից մինչև 1.000.000 դրամ է:

Առանձին դեպքերում կախված ծրագրի յուրօրինակությունից կտրամադրվեն ավելի մեծ չափաքանակներ:

Նպատակը

Այս դրամաշնորհների նպատակն ազգային արժեքների պահպանումն և տարածումն է:

Մրցույթն անցկացնելիս հավանություն կտրվեն այն ծրագիր-առաջարկներին, որոնք ուղղված կլինեն պահպանելու և ամրապնդելու հայկական ավանդական արժեքները, լեզուն, հավատքը, մշակույթը: Ինչպես նաև ուղղված կլինեն ապահովելու հայության հետագա հարատևումն այնպես, որ մի կողմից` այն չհանգեցնի առավել հզոր էթնոմշակութային հասարակարգերին ձուլվելուն, մյուս կողմից` հայությունը աննկատելիորեն չվերածվի հանրույթի` իր յուրահատուկ պատմական անցյալով:

Հետևաբար, այդ խնդիրների գոյությունը պարտադրում է գրավել սեփական ապագան կերտողի կոշտ դիրք և ունենալ համաշխարհայնացման գործընթացների սուբյեկտի ինքնագիտակցություն: Դա նշանակում է`

  • հետևողականորեն կառուցել պետական ու հասարակական կյանքի կազմակերպման սեփական տարբերակը` համարձակվելով հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքակրթական կենտրոն,
  • գիտակցել, որ սեփական նվաճումները կարող են արժեք ներկայացնել այլոց համար և փոխառվել այլոց կողմից:

Հետևաբար, սեփական ապագան կառուցողի գործունեությունը ենթադրում է նորարարական ոգու անընդհատ ներշնչում ու ամրապնդում, սոցիալական իրողության նոր դրվագների և ապագա կենսակերպի նախատիպերի ստեղծման արժևորում:

Նման գաղափարի իրականացումը պետք է լինի համազգային խնդիր, այլ ոչ առանձին անհատների ապրելակերպ: Դրա համար պետք է ապահովել ներքին կյանքի կազմակերպման յուրահատուկ ձևեր` հետևյալ անհրաժեշտ առանձնահատկություններով.

  • նորարության, ստեղծագործության համընդհանուր գերակայություն,
  • կարևորագույն պրոբլեմների լուծման և կառավարման գործընթացներում բարձր արդյունավետությամբ օժտված կոլեկտիվ մտագործունեական միջոցառումների գերակայություն,
  • համակարգային բարեփոխումներ իրականացնող սուբյեկտների քանակական գերհագեցվածության ապահովում[1]:

Առավելություն կտրվի այն ծրագրերին, որոնք`

  • իրատեսական են և ունեն յուրօրինակ մոտեցումներ,
  • կառաջարկեն որոշակի լուծումներ ազգային արժեքների պահպանման և տարածման վերաբերյալ,
  • կունենան դրական ազդեցություն հատկապես երիտասարդների շրջանակներում՝ ակտիվացնելով և ամրապնդելով ազգային արժեքների գիտակցումը,
  • ծրագրի վերջում կարձանագրեն չափելի արդյունք:

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար հայտատուն պետք է ներկայացնի համապատասխան ծրագիր, որտեղ անհրաժեշտ է նկարագրել, թե ներկայացվող ծրագիրն ինչ հիմնախնդրի լուծմանն է ուղղված և ինչպես է առաջացել ծրագրի գաղափարը:

Ծրագրում պետք է ձևակերպված լինի ընդհանուր նպատակը և այն կոնկրետ խնդիրները, որոնց միջոցով նախատեսվում է հասնել ծրագրի նպատակին: Անհրաժեշտ է նկարագրել, թե ովքեր են ծրագրի թիրախ խմբերը(շահառուները), ծրագիրն ինչպիսի դրական փոփոխություն է բերելու նրանց համար և ինչպիսին է լինելու նրանց մասնակցությունը ծրագրի իրականացման մեջ: Ծրագիրը պետք է ներառի հստակ գործողությունների պլան այն մասին, թե ինչպես են ապահովվելու ակնկալվող դրական արդյունքները: Ցանկալի կլինի, եթե գործողություններում ներգրավվեն նաև շահառուները:

Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի հայտ, որի ձևը թողնված է ըստ նախընտրության:

Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝

  • ծրագիր-առաջարկ,
  • բյուջե,
  • ՀԿ-ի կանոնադրության պատճենը և վերջին հինգ տարում իրականացրած ծրագրերի նկարագիրը:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով`

  • առաջին փուլում ներկայացված ծրագիր-առաջարկների հիման վրա իրականացվելու է նախնական ընտություն,
  • երկրորդ փուլ անցած հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի:

Ծրագիր-առաջարկները ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեներով՝  info@barepasht.am, barepashtserund@gmail.com

Ծրագիր-առաջարկները չպետք է գերազանցեն 10 էջը:

Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև ս/թ սեպտեմբերի 15-ը:

Մանրամասների համար դիմել
հետևյալ հասցեով`
ք. Երեւան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ:
Հեռախոս` 010 52-53-23
email:  info@barepasht.am

 

________________________________________

[1] Մանուկ Աշոտի Մկրտչյան, ՀՀ հանրակրթության զարգացման հեռանկարները, Երևան 2016:

Աղբյուրը՝  «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամ

NIP/National Information Platform

3 մեկնաբանություններ

admin July 23, 2020 - 9:04 am

Մեր տեղեկություններով հնարավոր է մասնակցել այդ տարբերակով, եթե հատկապես լավ ծրագիր-առաջարկ ունեք:

Պատասխանել
Լիլիթ July 29, 2020 - 12:36 pm

Պարտադիր պետք էր լինի ՀԿ ,իսկ հնարավոր չե մասնակցել որպես անհատ?

Պատասխանել
admin July 30, 2020 - 1:39 pm

Մեր տեղեկություններով՝ այո, պետք է ՀԿ լինի, կամ էլ՝ հիմնադրամ, անհատները չեն կարող դիմել:

Պատասխանել

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ