Գլխավոր Լրահոս Հովհաննես Իգիթյանի հրաժարականի տեքստը

Հովհաննես Իգիթյանի հրաժարականի տեքստը

by admin
0 մեկնաբանություն 502 դիտում

NIP.am կայքի խմբագիրները, ցանկանալով օգնել ՀՀ իշխանություններին, իրենց վրա են վերցրել նրանց հրաժարականների տեքստերը գրելը։ Պարբերաբար կներկայացնենք ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մանդատներից հրաժարվելու և այլ պաշտանյաների իրենց աթոռներից հրաժարվելու տեքստերը, որոնք նրանք կարող են copy past անել իրենց ֆեյսբուքյան էջերում։

Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ հայտնեկ ԱԺ պատգամավորական մանդատս վայր դնելու մասին։ Ստորև կներկայացնեմ որոշմանս պատճառները։

Իմ գործունեության ընթացքում ես աշխատել եմ ոչ թե ի շահ հայ ժողովրդի, այլ ի շահ մեր թշնամիների։ Ես շատ լավ ըմբռնել եմ աշխարհաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում։ Եթե ձեզանից շատերը վերջին պատերազմից հետո միայն հասկացան, որ քաղաքակիրթ Արևմուտքը Հայաստանին բացի բարոյական աջակցությունից, այլ աջակցություն ցույց չի տա, ապա ես դա միշտ եմ հասկացել։ Ես շատ լավ գիտեի, որ հայկական բանակում կռվում են հիմնականում ռուսական զենքով, որի մի մասը շուկայականից ցածր գնով է Հայաստանը ձեռք բերել, մի մասը  պարզապես որպես օժանդակություն է ստացել։ Ես լավ գիտեի, որ եթե Ռուսաստանի ռազմավարական աջակցությունը, Գյումրու ռուսական բազան և այլ կարևոր հանգամանքներ չլինեն, Թուրքիան ամեն ինչ կանի Հայաստանը վերացնելու համար։ Թվում է թե այդ ամենն իմանալով, ես պետք է իմ մանդատը ծառայեցներ ի շահ հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանը, հետևաբար նաև Հայաստանի և Արցախի անվտանգության բարձրացմանը։ Սակայն դա այդպես չէ։ Ես հատուկ հակառուսական քաղաքականություն եմ վարել։ Դրա ապացույցն է 2019թ․ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովումում Ռուսաստանի պատվիրակության ձայնի վերականգնման քվեարկությանը չմասնակցելը։ Ես Լենա Նազարյանը կամ այլ քպական չեմ, որ չհասկանայի ինչ եմ անում և առանց հասկանալու իմ ձայնից զրկեի մեր ռուս գործընկերներին, որոնք դա որպես բարեկամական ժեստ էին ընկալելու։ Ես դա դիտմամբ եմ արել։ Դրա պատճառների մասին անգամ մամուլում հրապարակում եղավ, համաձայն որի ես ցանկացել եմ, որ Ռուսաստանը պատժվի Ղրիմի համար։

Այսպիսով ես մեկն եմ այն բազմաթիվ պատճառներից, որոնք հանգեցրեցին Հայաստանի անվտանգության թուլացմանը և Արցախյան ողբերգական պատերազմին։

Շնորհակալ եմ հարկատուներին և Արարատ Միրզոյանին իմ ապազգային քաղաքականության  համար վճարած աշխատավարձի և պարգևավճարների համար։

NIP/National Information Platform-ի խմբագրական

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ