Գլխավոր ՀոգևորԱռակներ Մտքերի քարավանը

Մտքերի քարավանը

by admin
0 մեկնաբանություն 2301 դիտում

Վաճառականը ուղտերի քարավանով անցնում է անապատի միջոցով: Դեմ առ դեմ հանդիպում է մի հեծյալի, որն ասում է.

-Տարօրինակ վաճառական ես. արդեն երկար ժամանակ հեռվից հետևում եմ, թե ինչպես ես մեկ նստում առաջին ուղտի վրա, մեկ երկրորդին, այնուհետև քարավանի վերջից ընթացող ուղտի վրա և այդպես շարունակ քարավանի ուղտերն ես փոխում:

Վաճառականը պատասխանում է.

-Այդպես ուզում եմ հանգիստ առնել, բայց չեմ խաղաղվում, որովհետև ինչքան գնում եմ, այնքան անորոշություն եմ տեսնում…

Հեծյալը խորհուրդ է տալիս.

-Ողտերի վրա նստելով ոչինչ չես փոխի, այլ քարավանիդ ընթացքն այլ ուղղությամբ փոխիր, որպեսզի ճիշտ ուղին կարողանաս գտնել:

Վաճառականը զարմանում է և հարցնում.

-Իսկ դու ո՞վ ես, որ այդպես վստահ խոսում ես:

Հեծյալը պատասխանում է.

– Աստծո կողմից ուղարկված կամքն եմ…

 

Հոգևոր աճ ապրելու համար և անորոշությունից դուրս գալու համար ոչ թե պետք է մտքերի շարանի քարավանին հետևել` մտածմունքների մեջ ընկնելով, այլ կամքի ուղղվածությունը փոխել առ Աստված` հետևելով աստվածաշնչյան պատգամներին և սուրբ հայրերի խորհուրդներին:

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ