Գլխավոր Ընդհանուր Հայաստանը որպես համագործակցությունների համաշխարհային կենտրոն

Հայաստանը որպես համագործակցությունների համաշխարհային կենտրոն

by admin
0 մեկնաբանություն 2710 դիտում

Մարդկային համակեցության լավագույն ուղեցույցը, որը կարող է հասարակության տարբեր ոլորտներին պարգևել ծաղկունք և զարգացում, կարող ենք տեսնել Ավետարանում: Քրիստոնեական երեք գլխավոր համակեցութային սկզբունքները կամ գաղափարները՝ սերը, ազատությունը, միությունն ունեն համամարդկային նշանակություն և արժեք:

Հայաստանը, իբրև առաջին քրիստոնյա պետություն, կարող է դառնալ քրիստոնեական ժողովրդավարության առաջամարտիկը համաշխարհային ասպարեզում, ժողովրդավարություն, որի գլխավոր գաղափարները՝ սերը, ազատությունը, միությունը, հասարակության համար կստեղծեն առողջ համակեցութային փոխհարաբերություններ:

Սերը համամարդկային է, սերն այն միակ լեզուն է, որով կարող ես խոսել աշխարհի բոլոր ազգերի հետ: Սերը նաև ստեղծագործելու, արարելու լեզուն է: Այն հոգեհարազատ է, հատուկ է հայ ազգին, և համապատասխանում է հասարակության ներդաշանակ կառուցվածքի զարգացմանը:

Եթե մենք ուզում ենք լավ ապրել, ուրեմն պետք է առաջնորդվենք քրիստոնեական համակեցության գլխավոր գաղափարներով, որոնք են՝ սերը, ազատությունը, միությունը: Այս գաղափարներն են, որ Հայոց աշխարհը կարող են դարձնել համաշխարհային կենտրոններից մեկը: Հայաստանը համաշխարհային ֆինանսական կենտրոն չէ, ինչպես Նյու Յորքը, Լոնդոնը և այլն, համաշխարհային կրոնական կենտրոն չէ, ինչպես Վատիկանը, համաշխարհային ռազմական կենտրոն չէ, ինչպես ԱՄՆ, Ռուսաստանը և այլն, համաշխարհային տնտեսական կենտրոն չէ, ինչպես Չինաստանը, ԱՄՆ և այլն, համաշխարհային մշակութային կենտրոն չէ, ինչպես Փարիզը, Հռոմն ու Վիեննան, համաշխարհին փիլիսոփայական կենտրոն չէ, ինչպես Գերմանիան, Ֆրանսիան և այլն կամ համաշխարհային գրականության կենտրոն չէ, ինչպես Արևմուտքն ու Ռուսաստանը, համաշխարհային տեխնոլոգիական կենտրոն չէ, ինչպես Ճապոնիան, Հր. Կորեան և այլն, սակայն Հայաստանը հավակնություն ունի դառնալու համաշխարհային քրիստոնեական գաղափարական համակեցության կենտրոնի և դրա ներշնչման աղբյուրի ամբողջ աշխարհում, բայց ոչ թե կրոնական, այլ՝ հոգևոր-գաղափարական, համակեցութային իմաստով, քանի որ առաջինը ստանձնեց պետական մակարդակով քրիստոնեական համակեցության սկզբունքները Մեծ Հայքի սահմաններում:  Այս ուղին Հայոց աշխարհը դարձնում է ոչ թե կոնֆիլկտների, այլ՝ համաշխարհային համագործակցությունների կենտրոն: Քրիստոնեական Խաչը հենց այդ սիմվոլն է նաև, որտեղ մի կետում խաչվում են բոլոր ուղիները: Այդ խաչվող կետը հենց Հայոց աշխարհն է, որովհետև քրիստոնեությունը, որպես պետական կրոն հռչակած առաջին պետությունը, Մեծ Հայքն էր, և սա պատահական չէր, այլ՝ Երկնային Նախախնամության կամքի առաջնորդությամբ էր: Դա նշանակում է, որ Հայոց աշխարհը համաշխարհային համագործակցությունների կենտրոն պիտի լինի՝ սիրո, ազատության և միության շաղախով միմյանց հյուսելով և ամրացնելով Արևելքը, Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը: Սակայն կա մի մեծ խոչընդոտ, որպեսզի այս առաքելությունն իրականություն դառնա: Այդ խոչընդոտը Թուրքիան է, որը սպառնում է Հայոց աշխարհին և գրավել է Մեծ Հայքի տարածքի զգալի մասը:  Հետևաբար, հանուն համամարդկային արժեքների, որոնց հիմքերն են կազմում հենց սերը, ազատությունը, միությունը, միջազգային հանրությունն անհրաժեշտություն ունի խիստ քայլեր ձեռնարկել և չեզոքացնել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները, որոնք քաղաքակրթական արժեքները հավասարեցնում են հողին և արդեն դարեր շարունակ համամարդկային արժեքների դեմ են գործում: Այս առնչությամբ միջազգային հանրությունը, եթե ուզում է, որ համամարդկային արժեքները շարունակեն ծաղկել և ավելի լայն տարածում ստանան, անհրաժեշտություն ունի օգնելու Հայոց աշխարհին, որ վերականգնվի Մեծ Հայքի գաղափարը միջազգային ասպարեզում, և այն իրականություն դառնա, որպեսզի Հայոց աշխարհը կարողանա լիովին կատարել Խաչի Սիրո խորհուրդը՝ համաշխարհային համագործակցային կենտրոն լինելու առաքելությունը: Արդ, Թուրքիայի չեզոքացմամբ Հայաստանը կդառնա սիրո, ազատության, միության համամարդկային կարևորագույն կենտրոններից մեկն աշխարհում և կներդաշնակի Արևելքի, Արևմուտքի, Հարավի և Հյուսիսի կենսական, համամարդկային փոխկապակցվածությունը:

Հովհաննես Մանուկյան

NIP/National Information Platform

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ