Գլխավոր Աշխարհ Սիրիայում թուրքամետ գրոհայինները վարձկաններ են հավաքագրում Ուկրաինա ուղարկելու համար

Սիրիայում թուրքամետ գրոհայինները վարձկաններ են հավաքագրում Ուկրաինա ուղարկելու համար

by admin
0 մեկնաբանություն 68 դիտում

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն իր Twitter-ում տեղադրել է թուրքամետ ահաբեկչական խմբավորման՝ «Համզա»-ի հրամանատար Աքաշ Հայանիի մասնակցությամբ տարածված աուդիոձայնագրությունը, որում նա խնդրում է Ուկրաինա մեկնել ցանկացող ՍԱԲ-ի (Սիրիայի ազգային բանակ՝ թուրքամետ ահաբեկիչներ) անդամներին՝ տեղեկացնել իրեն:

«Փետրվար/մարտ ամիսներին Եմենի հետ կապված շրջանառվեցին մի քանի նմանատիպ գրառումներ: Ահա, թե ինչպես է Թուրքիան սկսել վարձկաններ հավաքագրել Լիբիայի և Ղարաբաղի պատերազմի համար»,- նշում է Սնելը:

«Տղե՛րք, Ուկրաինա մեկնելու վերաբերյալ, ով ցանկանում է, թող ինձ մասնավոր հաղորդագրություն ուղարկի։ Վճարը 2000-3000 դոլար է»,– նշել է ահաբեկիչը։

Աղբյուրը՝  www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ