Գլխավոր Աշխարհ Իսրայելն ու Հունաստանը կնքել են հարաբերությունների պատմության մեջ ամենամեծ պաշտպանական պայմանագիրը

Իսրայելն ու Հունաստանը կնքել են հարաբերությունների պատմության մեջ ամենամեծ պաշտպանական պայմանագիրը

by admin
0 մեկնաբանություն 340 դիտում

Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարությունները 1.65 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել Հունաստանի ռազմաօդային ուժերի օդաչուների թռիչքային ուսումնական կենտրոնի կառուցման և շահագործման մասին, որը ամենամեծն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Այս մասին կիրակի հաղորդել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Իսրայելի և Հունաստանի պաշտպանության նախարարությունները 5.5 միլիարդ շեկել արժողությամբ պայմանագիր են կնքել 22 տարի ժամկետով իսրայելական Elbit Systems ընկերության կողմից Հունաստանի ռազմաօդային ուժերի օդաչուների թռիչքների պատրաստման միջազգային կենտրոնի ստեղծման և շահագործման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սա, ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության, Իսրայելի և Հունաստանի միջև մինչ օրս կնքված ամենամեծ պաշտպանական պայմանագիրն է, որի շրջանակներում կստեղծվի միջազգային թռիչքային ուսումնական կենտրոն, որը համալրված կլինի իտալական արտադրության M-346 տասը մարզական ինքնաթիռներով: Հունաստանի ռազմաօդային ուժերի T-6 ինքնաթիռները նույնպես կարդիականացվեցին։ Elbit Systems-ը «կտրամադրի նաև ուսուցում, սիմուլյացիա և նյութատեխնիկական ապահովում»:

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, մեկնաբանելով գործարքի կնքումը, ասել է, որ այն «կամրապնդի երկու երկրների գործընկերությունն ու համագործակցությունը պաշտպանական, տնտեսական և քաղաքական մակարդակներում»: «Համոզված եմ, որ դա նաև ծառայելու է Իսրայելի և Հունաստանի տնտեսությունների ամրապնդմանը»,- հավելել է նա։

Աղբյուրը՝  www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ