Գլխավոր Աշխարհ Թուրքիան հայտնել է Sputnik V-ի 50 միլիոն չափաբաժին գնելու մասին

Թուրքիան հայտնել է Sputnik V-ի 50 միլիոն չափաբաժին գնելու մասին

by admin
0 մեկնաբանություն 69 դիտում

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ Թուրքիան համաձայնագիր է ստորագրել կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութի 50 միլիոն չափաբաժին ձեռք բերելու մասին. հաղորդում է NTV-ն: Առաքումները սպասվում են վեց ամսվա ընթացքում, առաջին խմբաքանակը՝ մայիսին:

Անցյալ տարվա դեկտեմբերին Haber Turk-ը, վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջային, նշել էր, որ Անկարան հրաժարվել է գնել ռուսական պատվաստանյութը, քանի որ այն չի համապատասխանում լաբորատոր փորձարկումներին և չի կարող լիցենզիա ստանալ Թուրքիայում: Ավելի ուշ Քոջան հայտարարեց, որ թուրք մասնագետները սկսել են պատվաստանյութի թունաբանական ուսումնասիրությունը, և եթե դրանք հաջող լինեն, մատակարարման խնդիրներ չեն լինի:

Աղբյուրը՝  www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ