Գլխավոր Աշխարհ Գերմանիայի համար անընդունելի է Թուրքիայի՝ Կիպրոսում երկու պետություն ստեղծելու առաջարկը

Գերմանիայի համար անընդունելի է Թուրքիայի՝ Կիպրոսում երկու պետություն ստեղծելու առաջարկը

by admin
0 մեկնաբանություն 52 դիտում

Բեռլինը պաշտոնապես մերժում է Կիպրոսում երկու պետությունների ստեղծմամբ հիմնախնդիրը լուծելու տարբերակը, որն առաջարկում է Էրդողանի ռեժիմը:

Ըստ Գերմանիայի ԱԳՆ խոսնակի՝ Ժնևի բանակցությունների ձախողումը քիչ թե շատ կանխատեսելի էր ու կանխորոշված: Մասնավորապես՝ Կիպրոսում երկու առանձին պետությունների ստեղծման առաջարկը անհամատեղելի է ՄԱԿ–ի կողմից առաջարկվող դաշնային, երկգոտի տարածք ստեղծելու հետ: «ՄԱԿ-ի բանաձևը մնում է որպես միջոց Բեռլինի համար»,- նշվում է Գերմանիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան պնդում է Կիպրոսում երկու առանձին պետության ստեղծման գաղափարը, իսկ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը հայտնել էր, որ Ժնևում տեղի ունեցած բանակցությունները մտել են փակուղի։

Աղբյուրը՝  www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ