Գլխավոր Աշխարհ Եգիպտոսը պահանջում է անհապաղ դուրս բերել թուրքական զորքը Լիբիայից

Եգիպտոսը պահանջում է անհապաղ դուրս բերել թուրքական զորքը Լիբիայից

by admin
0 մեկնաբանություն 262 դիտում

Թուրք բարձրաստիճան դիվանագետներն այս օրերին Կահիրեում են, որտեղ Եգիպտոսի ղեկավարության հետ քննարկում են երկկողմ հարաբերությունները լիարժեք վերականգնելու հարցը։ Կողմերի միջև հարաբերություններն ավելի լարվել են Թուրքիայի՝ Լիբիա ներխուժելու ֆոնին։ Եգիպտոսը պահանջում է անհապաղ դուրս բերել թուրքական զորքն այդ երկրից։

Բանակցությունների մասին հայտնում է ռուսական պետական ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով եգիպտացի դիվանագիտական աղբյուրին։ Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ բանակցությունները նախնական բնույթ են կրում և վերաբերում են երկու երկրի միջև հարաբերությունների վերականգնման համար անհրաժեշտ միջոցներին։ Ավելին՝ քննարկումներն ավելի շատ առնչվում են Կահիրեին անհանգստացնող հարցերին, վերջինս է, որ պետք է որոշի երկկողմ հարաբերությունների ապագան ու պաշտոնատար անձանց շփումների մակարդակը։

Ուշագրավ է, որ բանակցությունների ընթացքում Թուրքիան հայցել է աստիճանաբար զիջումների գնալու, այդ թվում Լիբիայից զորքն աստիճանաբար հանելու տարբերակը, սակայն Եգիպտոսում մերժել են՝ պահանջելով իրենց ցանկություններն անհապաղ կատարել։

Աղբյուրը՝ razm.info

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ