Գլխավոր Աշխարհ ԱՄՆ-ի և Վրաստանի նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում

ԱՄՆ-ի և Վրաստանի նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում

by admin
0 մեկնաբանություն 186 դիտում

ԱՄՆ-ի ու Վրաստանի առափնյա պահպանության նավերը Սև ծովում մի շարք զորավարժություններ են անցկացրել. հայտնել է ԱՄՆ ՌԾՈՒ վեցերորդ նավատորմը:

Ավելի վաղ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը (Ռուսաստանի պաշտպանության նախարարության մաս) հայտնել էր, որ ԱՄՆ-ի առափնյա պահպանության պարեկային «Համիլթոն» նավը մտել է Սև ծով և Սևծովյան նավատորմի ուժերի ուշադրության կենտրոնում է: ԱՄՆ վեցերորդ նավատորմը հաստատել է, որ «Համիլթոն»-ը գտնվում է Սև ծովում:

«ԱՄՆ առափնյա պահպանության «Համիլթոն» նավը ժամանել է Բաթում՝ հանդիպելու վրացական առափնյա պահպանության, Վրաստանի պաշտպանության նախարարության և Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատների պաշտոնյաների հետ»,- ասվում է Twitter-ում ԱՄՆ վեցերորդ նավատորմի հաղորդագրության մեջ:

ԱՄՆ վեցերորդ նավատորմը, որի կենտրոնակայանը գտնվում է Նեապոլում (Իտալիա), իրականացնում է ռազմածովային գործողությունների ամբողջ շարք դաշնակիցների և այլ պետական գերատեսչությունների գործընկերների հետ։

Աղբյուրը՝ www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ