Գլխավոր Աշխարհ Իրանի նախագահը հայտարարել է, որ Արևմուտքը համաձայն է վերացնել հանրապետության դեմ խոշոր պատժամիջոցները

Իրանի նախագահը հայտարարել է, որ Արևմուտքը համաձայն է վերացնել հանրապետության դեմ խոշոր պատժամիջոցները

by admin
0 մեկնաբանություն 236 դիտում

Արևմտյան ներկայացուցիչները Վիեննայի բանակցություններում պայմանավորվել են չեղարկել Իրանի դեմ խոշոր պատժամիջոցները: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա մեկնաբանել է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագրի հիմնական կետերի վերաբերյալ, – իրանցի նախագահի խոսքերն է մեջբերում «Ֆարս» գործակալությունը: – Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնեցին վերացնել հիմնական պատժամիջոցները՝ նավթի, նավթաքիմիական ապրանքների, տրանսպորտի և ապահովագրության, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ: Այժմ քննարկումները շարունակվում են որոշ չնչին կետերի շուրջ»:

Իրանի նախագահը նախորդ օրն ասել էր, որ Վիեննայում բանակցությունները կավարտվեն Իրանի հաղթանակով:

Մայիսի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) Միասնական հանձնաժողովի պատվիրակության հանդիպումը՝ Գերծողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) իրագործման ամբողջական վերականգնման վերաբերյալ: Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է լավ առաջընթացի մասին վերջին երկու շաբաթվա բանակցություններից հետո:

Աղբյուրը՝  www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ