Գլխավոր Լրահոս Ռուսաստանի հարավում ավիացիոն վարժանքներ են

Ռուսաստանի հարավում ավիացիոն վարժանքներ են

by admin
0 մեկնաբանություն 75 դիտում

Մայիսի 26–ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության 4–րդ առանձին բանակի ավիացիոն ստորաբաժանումները վարժանքներ են արել։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների ընթացքում պայմանական հակառակորդի կրակի տակ ավիացիոն ստորաբաժանումները կատարել են տեխնիկայի վերատեղակայում։ Ընդհանուր ներգրավվել է մոտ 100 միավոր Սու-30ՍՄ, Սու-27 կործանիչ, Սու-25 գրոհիչ, Սու-34, Սու-24 ռմբակոծիչ և Մի-8, Մի-28, Կա-52 ուղղաթիռներ։

Նշենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանում բարձր լեռնային և գիշերային պայմաններում գործելու համար ձևավորման փուլում են մի քանի ուղղաթիռային էսկադրիլաներ։ Խմբերը մասնագիտանալու են բարդ եղանակային պայմաններում լեռնային գոտում դեսանտ իջեցնելու և նրանց կրակային աջակցություն ցուցաբերելու հարցում։

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանը տեղակայված է Ռուսաստանի հարավային և Կովկասյան տարածքներում։ Ռազմական շրջանի կազմի մեջ են Սևծովյան նավատորմն ու Կասպյան նավատորմիղը, Հայաստանում, Աբխազիայում և Հարավայի Օսիայում տեղկայված ռուսական ռազամաբազաները։

Աղբյուրը՝  www.razm.info

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ