Գլխավոր Լրահոս Հայաստանն ու Վրաստանը կվերսկսեն երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել է համաճարակի պատճառով

Հայաստանն ու Վրաստանը կվերսկսեն երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել է համաճարակի պատճառով

by admin
0 մեկնաբանություն 131 դիտում

Վրաստանը և Հայաստանը վերականգնում են երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Առաջին գնացքը մեկնելու է հունիսի 15-ին՝ Երևանից Բաթումի: Այդ մասին երկուշաբթի կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուռնավան:

«Ես ուզում եմ ասել, որ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնված է Հայաստանի և Վրաստանի միջև: Հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից կմեկնի Թբիլիսիով Բաթումի: Սա նշանակում է, որ մեր դաշնակից, հարևան պետությունից զբոսաշրջիկները կգան Վրաստան, մեր Սևծովյան հանգստավայրեր, դեպի մեր մայրաքաղաք, այլ զբոսաշրջային ուղղություններ», – ասաց Տուրնավան:

Աղբյուրը՝ www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ