Գլխավոր Ընդհանուր Մակրոնը Էրդողանի հետ կքննարկի իրավիճակը Արցախում, Սիրիայում և Լիբիայում

Մակրոնը Էրդողանի հետ կքննարկի իրավիճակը Արցախում, Սիրիայում և Լիբիայում

by admin
0 մեկնաբանություն 111 դիտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա Բրյուսելում, հունիսի 14-ին: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է հինգշաբթի օրը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ես անմիջապես հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ: Սա լավ առիթ է մի շարք հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար», – ասել է Մակրոնը: «Մենք խորը տարաձայնություններ ունենք, գիտենք դրանց մասին, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարե», – ասել է Ֆրանսիայի ղեկավարը:

«Ես ուզում եմ խոսել Սիրիայում տիրող իրավիճակի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին», – ասաց նա: Մակրոնը նաև նշել է, որ «մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցությունն ու դաշնակիցների հարաբերություններում վարքի կանոնները»: «Ես նաև ուզում եմ խոսել այն աշխատանքի մասին, որը Ֆրանսիան անում է արմատական իսլամիզմի և անջատողականության դեմ», – հավելել է Ֆրանսիայի ղեկավարը:

«Մեզ անհրաժեշտ է պահանջկոտ օրակարգ՝ չնայած մեր տարաձայնություններին», – ասաց Մակրոնը: «Ես միշտ շատ հստակ եմ վերաբերվել մարդու իրավունքներին, լրագրողների և քաղաքական ընդդիմության, ակադեմիկոսների և արվեստագետների պաշտպանությանը», – շարունակել է նա: – Մեզ անհրաժեշտ է անհատական քննարկում: Անհրաժեշտ է խոսել նույնիսկ այն ժամանակ, երբ տարաձայնություններ կան»:

Աղբյուրը՝ www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ