Գլխավոր Աշխարհ Ռուս-շվեցարական քննարկում Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ

Ռուս-շվեցարական քննարկում Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ

by admin
0 մեկնաբանություն 140 դիտում

Ժնևում անցկացված ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովից հետո Շվեյցարիայի նախագահ Գայ Պարմելինը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը երկկողմ բանակցություններ են անցկացրել փակ դռների հետևում: Այս մասին գրում է swissinfo.ch-ն:

Դռնփակ ձևաչափով անցկացված բանակցությունների ընթացքում պաշտոնյաները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

«Հանդիպման ընթացքում Պարմելինն ու Կասիսը կոչ են արել հանգուցալուծել Ուկրաինայում տիրող իրավիճակը խաղաղ ճանապարհով, քննարկվել է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ռուսաստանը միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Քննարկվել է նաև Իրանի միջուկային հարցը»,- ասված է հաղորդագրությունում:

Աղբյուրը՝  www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ