Գլխավոր ԼրահոսLifestyle Երաշխավոր լինե՞լ ֆինանսական գործարքների ժամանակ, ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը

Երաշխավոր լինե՞լ ֆինանսական գործարքների ժամանակ, ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը

by admin
0 մեկնաբանություն 334 դիտում

Այս խնդրին առնչվում ենք, երբ հատկապես մերձավորներից որևէ մեկը ֆինանսական գործարքների ժամանակ առաջարկում է երաշխավոր լինել: Ինչպե՞ս վարվել, ի՞նչ է ասում այդ մասին Սուրբ Գիրքը:

Այդ հարցի պատասխանին հիմնականում հանդիպում ենք «Առակաց» և «Սիրաքի Իմաստության» գրքերում:

«Առակաց» գրքում շատ խիստ է գրված.

«Որդյա՛կ, եթե բարեկամիդ համար երաշխավոր լինես, դու քեզ կմատնես քո թշնամուն. քանզի մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, և մարդ բռնվում է իր բերանի խոսքով» (Առակ. 6.1-2):

«Որևէ մեկից ակնածելով՝ պարտքի համար անձդ երաշխավոր մի՛ դարձրու, որովհետև եթե չունես, որտեղի՞ց պիտի վճարես, և ինչո՞ւ առնեն տանեն քո անկողինը, որի վրա հանգստանում են կողերդ» (Առակ. 22.26-27):

Իսկ «Սիրաքի իմաստության» գրքում այսպես է նշված.

«Բարերար մարդը երաշխավորում է իր մերձավորին, իսկ ով կորցրել է ամոթը, կթողնի նրան։ Մի՛ մոռացիր երաշխավորողի շնորհը, քանզի նա իր անձը տվեց քեզ համար։ Մեղավորը վատնում է իր երաշխավորողի բարիքը, և սրտով երախտամոռը կլքի իր փրկարարին։ Երաշխավորությունը բազում հաջողակների կործանեց և նրանց ցնցեց ծովի ալիքների նման։ Հզոր մարդկանց զրկեց իրենց բնակավայրից, և նրանք դեգերեցին օտար ազգերի մեջ։ Իր շահին հետամուտ մեղավորը, որը երաշխավոր է դառնում, դատաստանի մեջ կընկնի։ Պաշտպա՛ն եղիր մերձավորին ըստ քո կարողության և զգու՛յշ եղիր, որպեսզի չլինի թե ծուղակ ընկնես» (Սիրաք. 29.19-27):

Ինչպես տեսնում ենք, «Սիրաքի իմաստության» գիրքն ասում է, որ եթե երաշխավոր ես լինում, երաշխավոր եղիր ըստ քո կարողության չափի: Սա հոգևոր խոհականության կամ դատողության շրջանակներում պիտի դիտարկենք, այսինքն՝ բոլոր պարագաները պետք է հաշվի առնել, նաև այն պարագան, թե ում համար ես երաշխավոր դառնալու: Եվ անհրաժեշտ է դիտարկել նաև այն հանգամանքը, եթե տվյալ անձն անհաջողություն ունենա, ինքդ ըստ քո կարողության չափի կարո՞ղ ես նրա փոխարեն մարել այդ պարտքը: Եթե չունես այդ հնարավորությունը, նշանակում է, պետք չէ ընդհանրապես երաշխավոր լինել, ինչպես «Առակաց» գրքում է զգուշացնում, հակառակ դեպքում՝ ինքդ փորձությունների քեզ կմտանես: Բայց եթե ունես համապատասխան հնարավորությունը, նշանակում է՝ կարող ես գնալ այդ քայլին և օգնել մերձավորին:

Հ. Մանուկյան

NIP/National Information Platform

Հետաքրքիր մի նախագիծ երիտասարդների համար՝ Առաջնորդության և Կառավարման Դպրոց, 2021-2022թթ. ընդունելություն/LMS

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ