Գլխավոր Աշխարհ Բայդենը սպառնում է Արցախում Թուրքիայի դիրքերին. թուրքական հետախուզություն

Բայդենը սպառնում է Արցախում Թուրքիայի դիրքերին. թուրքական հետախուզություն

by admin
0 մեկնաբանություն 125 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է խարխլել Անկարայի ազդեցությունը տարբեր շրջաններում, այդ թվում`Լեռնային Ղարաբաղում. ասել է թուրքական հետախուզության նախկին ղեկավար Իսմայիլ Փեքինը:

«Բայդենի նպատակն է սաբոտաժ անել այս տարածքում խաղաղության հաստատմանը: Այս քաղաքականությունը թելադրված չէ ԱՄՆ հայկական լոբբիի կողմից, ընդհակառակը՝ այն չէր կարողանա ազդել Ամերիկայի նախագահի որոշումների վրա: Նման դիվերսիան արդյունք է Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքի ամբողջ Անկարայի նկատմամբ»,- ասել է նա Lenta.ru-ին տված հարցազրույցում:

Հունիսի 11-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամները Սպիտակ տան ղեկավարին ուղղված նամակում շեշտել էին. «Առանց ամերիկյան ուժեղ ղեկավարության՝ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն խախտել մարդու իրավունքները և խարխլել ժողովրդավարությունը՝ ապակայունացնելով տարածաշրջանը: ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ այդ թշնամական գործողությունները հանգեցնում են հետևանքների»:

Աղբյուրը՝  www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ