Գլխավոր Աշխարհ ԱՄՆ պատժամիջոցները չեն վնասում Թեհրանին, իսկ Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը միայն ավելանում է. Զարիֆ

ԱՄՆ պատժամիջոցները չեն վնասում Թեհրանին, իսկ Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը միայն ավելանում է. Զարիֆ

by admin
0 մեկնաբանություն 69 դիտում

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն վնասում Թեհրանին, իսկ Իսլամական Հանրապետության միջուկային ներուժը միայն ավելանում է: Այս մասին Զարիֆը գրել է իր Twitter-ում 2015 թվականի հուլիսի 14-ին Համատեղ գործողությունների  ծրագրի ստորագրման տարեդարձի կապակցությամբ:

Զարիֆը նշել է, որ վեց տարի առաջ Վիեննայում կնքված գործարքը թույլ է տվել հակասություններ առանց պատերազմի:

«Օբաման հասկանում էր, որ պատժամիջոցները չեն կարող կաթվածահար անել իրանական օբյեկտների աշխատանքը, մինչդեռ Թրամփը, իր մակերեսային մտածողությամբ, հավատում էր, որ կարող է դա անել: Փաստն այն է, որ դա երբեք չի հաջողվի»,- գրել է նա:

Իրանական դիվանագիտության ղեկավարը ներկայացրել է աղյուսակ, որը համեմատում է իրանական միջուկային կայաններում ցենտրիֆուգների քանակն ու հզորությունը պատժամիջոցների կիրառումից առաջ և հետո: «Նախագահը (Բայդենը) պետք է ուշադիր կարդա այս տվյալները»,- գրել է նախարարը:

Աղբյուրը՝  www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ