Գլխավոր Ընդհանուր Ղրիմը գործարքների առարկա չի դառնա. Դմիտրի Պեսկով

Ղրիմը գործարքների առարկա չի դառնա. Դմիտրի Պեսկով

by admin
0 մեկնաբանություն 156 դիտում

ուսաստանը մեկնաբանել է թուրք պրոֆեսոր Հասան Ունալի առաջարկը` ճանաչել Հյուսիսային Կիպրոսը՝ Թուրքիայի կողմից Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչելու դիմաց:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի շրջանները երբեք գործարքների առարկա չեն դառնա:

Իր հերթին, Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը Lenta.ru-ի հետ զրույցում ողջունել է Ղրիմի ճանաչման վերաբերյալ դիսկուրսի առաջացումը։

«Ղրիմը որպես Ռուսաստանի բաղկացուցիչ մաս ճանաչելը, իհարկե, մեզ համար չափազանց դրական տարբերակ է: Ղրիմի ճանաչումը անմիջապես տեղի չի ունենա, նրա նկատմամբ վերաբերմունքը կփոխվի միայն աստիճանաբար: Աշխարհը դեռ չի կարողանում հասկանալ, որ միջազգային իրավունքը ոչ միայն պետությունների ամբողջականությունն է, այլ նաև մարդկանց ինքնորոշման իրավունքը: Ցավոք, աշխարհը խրված է չլուծված տարածքային խնդիրների մեջ, չնայած սահմանների անձեռնմխելիությունն ակնհայտորեն պակաս կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը: Բայց պետությունները միշտ ճանաչել են միայն այն ժամանակ, երբ դա ձեռնտու էր, ինչպես Կոսովոյի դեպքում էր: Եվ այնուամենայնիվ, ռուսական Ղրիմի համար ձայներ են հայտնվում, և դա արդեն հուսադրող է: Չլուծված տարածքային խնդիրները պետք է լուծվեն համաշխարհային հանրության կողմից»,- ասել է ռուս սենատորը:

Աղբյուրը՝ www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ