Գլխավոր Աշխարհ Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների. Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանց

Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների. Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանց

by admin
0 մեկնաբանություն 102 դիտում

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը Իրանին մեղադրել է անցած ամիս իր տարածքից նավթային լցանավին անօդաչու թռչող սարքի մահացու հարված հասցնելու մեջ, հաղորդում է Reuters-ը:

«Մեր գնահատականներով՝ Mercer Street տանկերի վրա հարձակման համար օգտագործված ԱԹՍ-ն արձակվել է Իրանից եւ Իրանի ղեկավարության խրախուսմամբ»,- ճեպազրույցի ժամանակ օտարերկրյա դիվանագետներին ասել է Հանցը:

Հանցն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների, եւ կոչ էր արել միջազգային գործողություններ ձեռնարկել «իրանական ագրեսիան» դադարեցնելու համար:

Չորեքշաբթի օրը Հանցը կրկնապատկել է այդ սպառնալիքները՝ հայտարարելով, որ Իսրայելը «գործելու միջոցներ ունի եւ չի վարանի դա անել: Ես չեմ բացառում այն հավանականությունը, որ Իսրայելը հետագայում ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել միջուկային Իրանը կանխելու համար»:

Աղբյուրը՝  www.news.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ