Գլխավոր ՀոգևորԱռակներ Երբ նկատում են հրեշտակները

Երբ նկատում են հրեշտակները

by admin
0 մեկնաբանություն 2252 դիտում

Ճանապարհի մոտակայքում մի ավանակ նայում է իր ստվերին, որտեղ արտացոլվում են երկար ականջները և հպարտությամբ բարձրաձայնում.

-Ահա թե ինչպիսի փառավոր հմայք են ինձ տալիս իմ ականջները:

Մի պճնամոլ աղջիկ անցնելիս լսում է, հանում իր հայելին, նայում իրեն և արձագանքում.

-Նայիր հայելու մեջ, և կտեսնես՝ ես եմ գեղեցի՞կ, թե՞՝ դու…

Երկնքում սավառնող հրեշտակները նկատում են նրանց խոսակցությունը և նրանցից մեկն ասում է.

– Ավանակն իր ականջներով է հպարտանում, մարդն՝ իր եսասիրությամբ…

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ