Գլխավոր Աշխարհ Հունաստանն ու Ֆրանսիան համաձայնագիր են կնքել պատերազմի դեպքում փոխադարձ օգնության վերաբերյալ

Հունաստանն ու Ֆրանսիան համաձայնագիր են կնքել պատերազմի դեպքում փոխադարձ օգնության վերաբերյալ

by admin
0 մեկնաբանություն 69 դիտում

Հունաստանն ու Ֆրանսիան վավերացրել են պաշտպանական նոր համաձայնագիրը, որը հնարավորություն կտա նրանց արտաքին սպառնալիքի դեպքում միմյանց օգնության հասնելու: Այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի հետ լարվածության ֆոնին:

«Առաջին անգամ հստակորեն նշվում է, որ ռազմական օգնություն կտրամադրվի երկու պետություններից մեկի վրա երրորդ կողմի հարձակման դեպքում»,- քվեարկությունից առաջ հույն օրենսդիրներին ասել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

«Բոլորս գիտենք, թե ով ում է սպառնում casus belli-ով (պատերազմի շարժառիթ) Միջերկրական ծովում»,- ավելացրել է նա՝ ակնարկելով Թուրքիային:

Աղբյուրը՝ www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ