Գլխավոր Աշխարհ Չինաստանի տնտեսությունը կարող է 2-3 անգամ գերազանցել ամերիկյանին. Իլոն Մասկ

Չինաստանի տնտեսությունը կարող է 2-3 անգամ գերազանցել ամերիկյանին. Իլոն Մասկ

by admin
0 մեկնաբանություն 1854 դիտում

Չինաստանի տնտեսությունը կարող է երկու-երեք անգամ գերազանցել ԱՄՆ-ի տնտեսությունը։ Երկուշաբթի նման կարծիք է հայտնել ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի հիմնադիր և աշխարհի ամենահարուստ մարդ  Իլոն Մասկը՝ ելույթ ունենալով The Wall Street Journal-ի տեսակոնֆերանսում։

«Միացյալ Նահանգները եղել է աշխարհի ամենամեծ տնտեսությունն այնքան, որքան որևէ մեկը հիշում է այդ մասին» – ասել է Մասկը:

«Կարծում եմ, որ մենք շարժվում ենք դեպի հետաքրքիր ու բազմազան աշխարհ։ Հուսով եմ, որ չենք մոռանա, որ բոլորս մարդ ենք»,- հավելել է նա։

Աղբյուրը՝  www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ