Գլխավոր Աշխարհ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Ծնունդը չեղարկելու եվրոպական ջանքերը համեմատում է բռնապետության հետ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Ծնունդը չեղարկելու եվրոպական ջանքերը համեմատում է բռնապետության հետ

by admin
0 մեկնաբանություն 876 դիտում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մերժել է Եվրահանձնաժողովի ներքին ուղեցույցները, որոնց միջոցով փորձ է արվում վերացնել Սուրբ Ծնունդ հասկացությունը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը այդ ջանքերը համարել է բռնապետական և զգուշացրել «գաղափարական գաղութացման» մասին:

Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկել է խուսափել «Սուրբ Ծնունդ» բառն օգտագործելուց՝ հօգուտ տոնական օրեր արտահայտության։ Այն նաև խորհուրդ է տվել չօգտագործել անուններ, որոնք սովորաբար մեկ կրոնից են, ինչպես օրինակ՝ փոխարինել Մարիամ և Հովհաննես անունները Մալիկա և Խուլիո անվանումներով:

Այս ամենի արդյունքում քրիստոնյաները Եվրոպայում բողոքի մեծ ալիք են բարձրացրել, և անցյալ հինգշաբթի Եվրահանձնաժողովը հետ է կանչել փաստաթուղթը՝ այն անվանելով «ընթացող աշխատանք» և թվիթերում խոստանալով հրապարակել «թարմացված տարբերակը»։

Աղբյուրը՝  www.washingtonpost.com

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ