Գլխավոր Աշխարհ Կիեւը ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելը լուրջ ռիսկեր է ստեղծում՝ ընդհուպ մինչեւ լայնածավալ հակամարտություն Եվրոպայում

Կիեւը ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելը լուրջ ռիսկեր է ստեղծում՝ ընդհուպ մինչեւ լայնածավալ հակամարտություն Եվրոպայում

by admin
0 մեկնաբանություն 68 դիտում
Այս մասին հայտնում է News.am-ը՝  բոսնիա-հերցեգովինական «Օսլոբոդժենիե» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով` Վաշինգտոնի հետ համագործակցության մեջ անառողջ իրավիճակ է ստեղծվել. «Ամերիկացիները բացահայտ անբարյացակամ գիծ են վարում. պատժամիջոցներ են սահմանում, անհիմն մեղադրանքներ են հնչեցնում մեր հասցեին, թշնամական այլ քայլեր են ձեռնարկում։ Այդ ամենը թունավոր մթնոլորտ է ստեղծում, խոչընդոտում է հանգիստ, պրոֆեսիոնալ հաղորդակցության հաստատմանը»։
Լավրովը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել առճակատման աստիճանը, որն առաջանում է այն բանից, թե ինչպես են ամերիկացի գործընկերները «հովանավորում» իրենց ուկրաինացի պրոտեժեներին։ «Կիեւը ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու ընթացքը՝ մեր սահմաններին հարձակողական հրթիռային համակարգերի հայտնվելու հեռանկարով, անընդունելի սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար՝ լուրջ ռազմական ռիսկեր առաջացնելով բոլոր ներգրավված կողմերի համար, այդ թվում` լայնածավալ հակամարտություն Եվրոպայում։
Աղբյուրը՝  www.artsakhpress.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ