Գլխավոր Աշխարհ Մեծ Բրիտանիան Ուկրաինայից կտարհանի իր ռազմական հրահանգիչներին Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում

Մեծ Բրիտանիան Ուկրաինայից կտարհանի իր ռազմական հրահանգիչներին Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում

by admin
0 մեկնաբանություն 90 դիտում

Մեծ Բրիտանիան Ուկրաինայից կտարհանի իր ռազմական հրահանգիչներին Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում. գրում է Daily Express-ը՝ վկայակոչելով բրիտանական բանակի աղբյուրներ։

Ըստ պարբերականի՝ Լվովի մարզում տեղակայված բրիտանացի զինվորականները անհրաժեշտության դեպքում կտարհանվեն Լեհաստանի սահմանով։ Նույն ճանապարհով կգնան Մեծ Բրիտանիայի զինված ուժերի մի խումբ շտաբային սպաներ, որոնք տեղակայված են Կիևում։

Գործողությունն արդեն անուն ունի՝ «Օրբիտալ»։ Այն պետք է երաշխավորի բրիտանացիների «անվտանգ դուրսբերումը» Ուկրաինայից այն դեպքում, երբ ռուսական զորքերը մտնեն այնտեղ։ Տարհանման համար պատասխանատու գեներալ-լեյտենանտ Չարլզ Սթրիքլենդը օրական երկու անգամ հաղորդում է ստանում սահմանին տիրող իրավիճակի մասին։

«Նա չի կարող թույլ տալ, որ իրենք թակարդում հայտնվեն»,- ասել է աղբյուրը Daily Express-ին

Աղբյուրը՝  www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ