Գլխավոր Աշխարհ Nikkei. Չինաստանն ու Հնդկաստանը մեծացնում են նավթի գնումները Ռուսաստանից՝ նվազեցնելով պատժամիջոցների արդյունավետությունը

Nikkei. Չինաստանն ու Հնդկաստանը մեծացնում են նավթի գնումները Ռուսաստանից՝ նվազեցնելով պատժամիջոցների արդյունավետությունը

by admin
0 մեկնաբանություն 1622 դիտում

Պարբերականի տվյալներով՝ մայիսին Չինաստանը օրական գնել է 800 հազար բարել:

Չինացի և հնդիկ ներկրողները մեծացնում են Ռուսաստանի Դաշնությունից նավթի գնումների ծավալը, ինչը հանգեցնում է հակառուսական պատժամիջոցների արդյունավետության նվազմանը։ Այս մասին ասվում է ճապոնական Nikkei թերթի կայքում ուրբաթ օրը հրապարակված նյութում։

Նրա տվյալներով՝ ՉԺՀ-ն մայիսին ամեն օր ծովով առաքվող 800 հազար բարել ռուսական նավթ է գնել, ինչը հունվարի համեմատ աճել է 40%-ով։ Իր հերթին Հնդկաստանի կողմից այս ռեսուրսի գնումների ծավալը մայիսին հասել է օրական 700 հազար բարելի, թեև հունվարին նման մատակարարումներ չեն իրականացվել։

Ինչպես նշում է Nikkei-ն, ԱՄՆ-ը և Եվրոպան կոչ են անում Չինաստանին և Հնդկաստանին զերծ մնալ ռուսական նավթ գնելուց, սակայն ռուսական էժան ռեսուրսները նրանց զգալի տնտեսական առավելություններ են տալիս էներգիայի համաշխարհային գների բարձրացման ֆոնին:

Աղբյուրը՝ www.tass.ru

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ