Պարբերականի տվյալներով՝ մայիսին Չինաստանը օրական գնել է 800 հազար բարել:
Չինացի և հնդիկ ներկրողները մեծացնում են Ռուսաստանի Դաշնությունից նավթի գնումների ծավալը, ինչը հանգեցնում է հակառուսական պատժամիջոցների արդյունավետության նվազմանը։ Այս մասին ասվում է ճապոնական Nikkei թերթի կայքում ուրբաթ օրը հրապարակված նյութում։
Նրա տվյալներով՝ ՉԺՀ-ն մայիսին ամեն օր ծովով առաքվող 800 հազար բարել ռուսական նավթ է գնել, ինչը հունվարի համեմատ աճել է 40%-ով։ Իր հերթին Հնդկաստանի կողմից այս ռեսուրսի գնումների ծավալը մայիսին հասել է օրական 700 հազար բարելի, թեև հունվարին նման մատակարարումներ չեն իրականացվել։
Ինչպես նշում է Nikkei-ն, ԱՄՆ-ը և Եվրոպան կոչ են անում Չինաստանին և Հնդկաստանին զերծ մնալ ռուսական նավթ գնելուց, սակայն ռուսական էժան ռեսուրսները նրանց զգալի տնտեսական առավելություններ են տալիս էներգիայի համաշխարհային գների բարձրացման ֆոնին:
Աղբյուրը՝ www.tass.ru