Ընկուզենու ծառից մի ընկույզ է ցած ընկնում կանաչ խոտերի վրա: Երկու մրջյուն բարձրանում են այդ ընկույզի վրա և բանավիճում: Նրանցից ասում է.
-Ես գիտնական եմ: Այս ընկույզն իմն է. ես դոկտորական թեզ եմ պաշտպանել և ապացուցել, որ մարդ արարած գոյություն չունի, դա միֆ է:
Մյուսը հակադարձում է.
– Ես գիտնական եմ: Այս ընկույզն իմն է. ես դոկտորական թեզ եմ պաշտպանել և բազմաթիվ գիտական հոդվածներ հրապարակել մրջյունների միջազգային ամսագրերում, ապացուցել, որ մարդ արարած գոյություն ունի և մեզանից ոչնչով չի տարբերվում:
Նրանց գլխի վերևում կանգնած ագռավը զարմացած նայում է երկու մրջյուններին, երկուսին էլ կտցահարում, ընկույզը կտուցով բռնում և դեպի վեր թռչում:
Սբ. Պողոս առաքյալը նշում է. «Որովհետև այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու առաջ. քանզի գրված է, թե՝ ինքն է, որ բռնում է իմաստուններին իրենց խորագիտության մեջ» (Ա Կորնթ. 3.18):
Հ. Մանուկյան