Գլխավոր Աշխարհ ԱՄՆ զորքերը մտադիր են հեռանալ Իրաքից

ԱՄՆ զորքերը մտադիր են հեռանալ Իրաքից

by admin
0 մեկնաբանություն 660 դիտում

Վաշինգտոնն ու Բաղդադը շուտով բանակցություններ կսկսեն` Իրաքում տեղակայված ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ուժերը դուրս բերելու և այն երկկողմ հարաբերություններով փոխարինելու շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր չորս աղբյուրներին՝ նշելով, որ պատճառը իսրայելա-պաղեստինյան պատերազմն է։

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերը շուրջ 150 անգամ հարձակման են ենթարկվել Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինների կողմից, որոնց ԱՄՆ-ն պատասխան հարվածներ է հասցրել։

Իրաքի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտնել է, որ ստացել է «կարևոր» նամակ, որը կուսումնասիրի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանին։ Նախարարությունը մանրամասներ չի հայտնել։

Աղբյուրը՝  yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ