ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողովն արտահերթ հայտարարության մեջ անհանգստություն է հայտնում Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վատթարացման վերաբերյալ: Թուրքիայում երբեմն նույնիսկ COVID-19 վարակի տարածման համար հաճախ մեղադրում են հայերին և հրեաներին, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի Կրոնական Ազատության Միջազգային Հանձնաժողովի հանձնակատար Թոնի Փերքինզը:
Նա նշել է. «Այս տարի Թուրքիայում քանդվել է մեկ հայկական եկեղեցի, հիմնովին ոչնչացվել Վանի հայկական գերեզմանը: Սրանք ահաբեկման ձևեր են, երբ ոչնչացվում են կարեւոր կրոնական եւ մշակությաին կարեւորության վայրեր»:
Թոնի Փերքինզի խոսքով, Թուրքիայում կրոնական փոքրամասնությունները, այդ թվում Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, գնալով ավելի ու ավելի են սահմանափակվում իրենց իրավունքներում:
«Կարծում եմ, վերջին շրջանում մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես է թշնամանքը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայում ավելիուժգնանում: Եթե ավելի ուշադիր նայենք, կարող ենք տեսնել, որ այս հետագիծը բոլորովին լավ ընթացք չունի»,- ասել է Թոնի Փերքինզը:
Աղբյուրը՝ www.news.am