Գլխավոր ՀոգևորԱռակներ Գողը (առակ)

Գողը (առակ)

by admin
0 մեկնաբանություն 3186 դիտում

Մի մարդ, որ հակում ուներ տեղի, թե անտեղի գողություն անելու, որոշում է այլևս գողություն չանել և գնում է բարձրաբերձ լեռներում հիմնված վանքն ու վանական կյանքով ապրում:
Երկու տարի անց կաշկանդված մտնում է վանահոր սենյակը և անշուք ու աղքատ սենյակի կենտրոնում դնում փոքրիկ, հնամենի սեղանը ու այն ծածկում գեղեցիկ սփռոցով:
Վանահայրը մեղմ ժպտում է և ասում.
-Դու պարծենում էիր, որ արդեն հաղթահարել ես գողության մեղքը, բայց բողոքում, թե ինչու Աստված քո խնդրանքը չի կատարում: Չէիր գողանում, քանի որ այս վանքում ոչ մի արժեքավոր իր չէիր տեսնում: Սակայն երբ այս փոքրիկ սեղանը ծածկեցի նախշազարդ, ոսկեզօծ սփռոցով, գայթակղությանը չդիմացար և դրանք գողացար, բայց տեսար, որ նույն հնամենի սեղանն է, որի շուրջ նստած ամեն օր Ավետարանն ենք ընթերցում:

Նպաստավոր իրավիճակում և իրադրության մեջ մեր մեղքերը ծածկված են լինում ու չեն արտահայտվում ու մեզ կարող է թվալ` կատարելության և հոգևոր հասունության ենք հասել, բայց երբ փոխվում է իրավիճակն ու իրադրությունը, անհատի հոգում ծածկված մեղքերն իսկույն աշխուժանում են և նրա կամքն ու միտքը գրավում, և մարդը կրկին թվացյալ հաղթահարած մեղքն է գործում:

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ