«Մինչև ծնվի վերջին մանուկը՝ դուրս եկած որովայնից, որպեսզի լրանա հաշիվն արքայությունում՝ ըստ Սուրբ Գրքի, որովհետև թիվ ու հաշիվ կա նրանց, որոնք ընտրյալներ են և ժառանգելու են արքայությունը: Այս մասին վկայում է նաև առաքյալը՝ ասելով. «Աշխարհի ստեղծումից առաջ մեզ ընտրեց»:
Եվ ապա վերջին մանկան ծնվելուն պես կիրակի օրը՝ առավոտյան ժամին, երբ Տերը հարություն առավ մեռելներից, հանկարծակի կհնչի փողը: [Սա կլինի] յոթերորդ դարի ավարտը և ութերորդ դարի սկիզբը, որը կոչվում է Մեծ Օր, որովհետև գիշերն այլևս չի կարող փոխարինել նրան: Հանկարծակի Տերը կերևա բարձունքներում լուսեղեն ամպով ու երկնային զորքերով» (Վարդան Այգեկցի, Խրատներ, Երևան, Գանձասար 1999, էջ 178):
NIP/National Information Platform