Վատիկանը և ԱՄՆ եպիսկոպոսները դեռևս չեն արձագանքել որոշ կաթոլիկ եպիսկոպոսների կողմից ստորագրված նամակին, որը պնդում է, որ կորոնավիրուսային համաճարակը շահագործվել է՝ մեկ համաշխարհային կառավարություն ստեղծելու համար:
Մայիսի 7-ի նամակում, որը վերնագրված է «Դիմում եկեղեցուն և աշխարհին», ասվում է, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են խուճապ առաջացնել աշխարհի բնակչության մեջ՝ միակ նպատակը մշտապես պարտադրելու ազատությունների սահմանափակման անընդունելի ձևեր՝ մարդկանց վերահսկելու և հետևելու համար:
Նամակում ասվում է, որ «Covid-19»- ի դեմ պայքարը, որքան էլ լուրջ է, չպետք է պատրվակ դառնա վերազգային մարմինների թաքնված մտադրություններին աջակցելու համար, որոնք ունեն շատ ուժեղ առևտրային և քաղաքական շահեր որոշ երկրներում:
Նամակը ենթադրում է, որ համաճարակը շահագործվել է ՀԿ-ների միջոցով՝ պատվաստանյութերի արտադրողներին օգուտ բերելու համար, և որ մահացության մակարդակը չափազանցված է եղել այն հիվանդանոցների կողմից, որոնք պատրաստվում են փոխհատուցում ստանալ:
Նամակն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղմամբ՝ “Appeal for the Church and the World,”
NIP/National Information Platform