Գլխավոր Լրահոս ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

by admin
0 մեկնաբանություն 73 դիտում
Ամեն օր մենք ուզում ենք ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
1. ինչպես՞ Հայաստանում ձևավորվեց անիքնասերների խմբակը, որը իրական չարիք դարձավ ազգի ու պետության համար;
2. ինչպես՞ և որտեղից՞ առաջացան շուրջ 700 հազար անուղեղները, որոնք պատերազմից հետո անգամ ընտրեցին նիկոլիզմը;
3. ինչպես՞ վերացան հայրենասիրությունն ու պետականությունը մեզանում:
Փորձեմ հակիրճ շարադրել.
1. բացհասարակություն ու այլ միջազգային գրանտատու կազմակերպությունները՝ ոլորտի անպատասխանատու ու անգրագետ, տեղ-տեղ նաև փողասեր գործիչների թողտվությամբ սողոսկեցին կրթական համակարգ:
Սկսվեց ուղեղների լվացման մեծագույն պրոցեսս, որը ուղեկցվում էր «ձրի պանիր բաժանելով»: Պանիրը սկսեց լայն պահանջարկ վայելել, քանի որ ձրի էր:
Հետևանք1. անիքնասիրությունը առաջանում է ձրիակերության խրախուսման ու ավարայությունը՝ շուստրիություն համարելու պատճառով:
թեզիս 1- ձրիակերությունն ու ավարայութունը ազգի ու պետության թշնամիներներն են:
2. կոռուպցիան ու կաշառակերությունը մտան դպրոց և բուհական համակարգ՝ խարխլելով հասարակությունում գոյություն ունեցող դասակարգումները:
Բարձրագույն կրթություն ստացած մարդը այլևս արժեք չէ, քանի որ դիպլոմը հասանելի է բոլորին՝ անկախ մտավոր ունակություններից:
Թափ հավաքող անգրագիտությունը ուղիղ համեմատական է դիպլոմավորների քանակին:
Հետևաբար, դատարկախոս-ստախոսը դառնում է առաջնորդ՝ առաջ բերելով մի հասարակարգ, որտեղ կարելի է խոսել ամեն ինչից, անկախ հասկանում ես, թե ոչ: Անհատի հիմար ու դեբիլ լինելը այլևս ամոթ չէ, դա կարելի է ի ցույց դնել, քանի որ նրա նմանները շատ են, պատասխանատվության կանչողները՝ քիչ: «Հպարտ Անհատը» այլևս պաշտպանված է գրագետ և ուսյալ մարդկանցից: Ահա սա է նիկոլիզմը:
Հետևանք2. նիկոլիզմը համակարգային անգրագիտության առկայության հետևանքն է:
թեզիս 2. անգրագիտությունը ազգն ու պետությունը քանդող ներքին սողանք է:
3. հայ քաղաքական մտքում հայրենասիրության ու պետականության հիմնական քարոզիչը եղել է Հայ Առաքելական Եկեղեցին:
Սա դարերի խորքից եկող մոտեցում է, ՀԱՅԵՐԻՍ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՉԷ:
Հայրենասիրությունը, ազգային ինքնագիտակցումը, ազգի դերն ու նշանակությունը համամարդկային արժեհամակարգում, հիմնականում որոշում է հենց ազգի դավանած կրոնը:
Պատահական չէ, որ Հայոց թագավորներին թագադրել են հենց հոգևոր հայրերը:
Եվրոպայում Հռոմի պապի դերի ու նշանակության մասին չեմ խոսում:
Ավելի հետաքրքրական է Պապ թագավորի դարաշրջանում Հայ Եկեղեցու անկախացումը, հենց որից էլ «հայ մեծագույն կոմպլեմենտարիստ» թագավորը սկսեց իր ռեֆորմները:
Հետևանք3. Հայ Առաքելական Եկեղեցու դերի ու նշանակության նվազեցումը բերեց Հայրենասիրության ու պետականության դեֆիցիտի:
Թեզիս 3. Հայ Առաքելական Եկեղեցին և Քրիստոնեական արժեհամակարգը պետականության ու հայապահպանության հիմքն են:
Ազգային շարժումների առաջնային խնդիրը այս թեզերի համընդհանուր և հասանելի դարձնելն է՝ դրանք բերելով մարդու կենցաղ, որը և ձևավորելու է նոր ու հայանպաստ վարքագիծ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ