Գլխավոր Աշխարհ Հերքիր և կեղծիր պատմականը, որ անիրականը դարձնես «իրական»

Հերքիր և կեղծիր պատմականը, որ անիրականը դարձնես «իրական»

by admin
0 մեկնաբանություն 385 դիտում
Վերջերս հաճախ լսում ենք «իրական Հայաստան» եզրույթը, որի գերնպատակը պատմական Հայաստանի ի չիք դարձնելն է:
Վառ ապացույց է Հայոց պատմության դպրոցական առարկայի փոխակերպումը Հայաստանի պատմությամբ՝ մոռացության մատնելով հայ ազգի դարերի ընթացքում ունեցած ժառանգությունը:
Դասակարգային պայքարի սիրահար պսևդոլիբերալները «իրական Հայաստան» եզրույթով փակում են հայկականության տեսլականը, որը իր մեջ ներառում է մշակութային արժեքները ոչ միայն բուն Հայաստանի տարածքում, այլև դրա սահմաններից դուրս:
Դեմոկրատիայի ջատագովներին հիշեցնեմ, որ հայ առաջին ժողովրդավարական սահմանադրությունը ստեղծվել է Հնդկաստանում, Հայաստան պետության բացակայության պայմաններում:
Հայաստանում ուսանող աշակերտը պետք է սրա մասին իմանա, թե՞ ոչ:
«Իրական Հայաստանի» տրամաբանության մեջ դա չկա, քանի որ այն, իրականում, պատմական արմատների հերքման տանող հայցակարգ է:
«Իրական Հայաստանը» հերթական կեղծ կատեգորիան է, որը տեղավորվում է սինթետիկ երջանկության տեսության ծիրում:
Այս տեսության առաջամարտիկ Դեն Ժիլբերտը առաջ է քաշում հետևայլ մտքերը՝
• Մարդիկ իրենց հավասարապես երջանիկ են զգում, թե՛ բաղձալի նպատակին հասնելիս, թե՛ տապալվելիս;
• երբ մարդիկ գիտակցում են իրավիճակի անդառնալիությունը, փորձում են ստեղծված իրավիճակում գտնել առավելություններ, դրանք բարձրաձայնել:
Մենք սրա ականատեսը արդեն եղել ենք 44 օրյա պատերազմից հետո, երբ 680 հազար մարդ սինթետիկ երջանկությունը գերադասեց իրականից:
Հենց այս ամենի շնորհիվ հայտվեց հերթական կեղծ թուղթը՝ «կադաստրի վկայականը», որի արդյունքում ունենք ավելի դաժան իրողություն:
Մենք հայերս արմատներ ունեցող ժողովուրդ ենք՝ ունենք ազգանուն և հայրանուն, մեր անունից զատ, մենք մեզ ամբողջական ենք զգում մեր ծնողներով ու պապերով, մեր «կադաստրի թուղթը» Մատենադարանում է, իսկ այս ամենի պահպանման երաշխավորը Հայ Առաքելական Եկեղեցին է:
Ձեր կեղծ «իրականը» չեք կարող մեզ պարտադրել, քանի որ պատմականն է իրականը, ուսանողն ու դաստիարակողը, պատմականում դուք էլ կաք ու կմնաք, որպես կեղծ արժեքներ տարածողների խմբակ Հայոց մեջ:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ