Գլխավոր ՀոգևորԱռակներ Հողմաղացը (առակ)

Հողմաղացը (առակ)

by admin
0 մեկնաբանություն 1674 դիտում

Մի ալրագործ, որը հողմաղաց ուներ, իր գործերը չի հասցնում և Աստծուց խնդրում է, որ իրեն օգնական ուղարկի, որը կօգնի այդ ամենը միասնաբար իրականացնելու համար:  Տերն ուղարկում է մի փորձառու մարդու, որը կարող է լինում հողմաղացը գործի դնել նույնիսկ թեթև քամու ժամանակ, սակայն գալիս է մի պահ, երբ քամին սաստկանում է, և քիչ է մնում նույնիսկ հողմաղացը տեղից պոկել: Ալրագործը մտածում է, որ Աստծո կամքը չէ, որ այն մարդուն օգնական ուղարկեց և որոշում է հեռու լինել նրանից: Որոշ ժամանակ հետո քամիները կրկին զեփյուռ են դառնում, և հողմաղացը մեծ դժվարությամբ է աշխատում, և ալրագործն Աստծուն գանգատվում է: Աստծո հրեշտակը գալիս և պատասխանում է.

-Աստված քեզ օգնական ուղարկեց, սակայն դու փորձությունների ժամանակ հրաժարվեցիր այն օգնականից, որը պատրաստ էր քեզ միշտ օգնել ու աջակցել յուրաքանչյուր փորձության ժամանակ: Այժմ, Աստված քեզ քո հողմաղացի հետ է միայնակ թողել, որովհետև ինքդ այդպես նախընտրեցիր, հիմա ինչո՞ւ ես գանգատվում…

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ