Մի տկար մեղու, ծաղիկների մոտ ընկած, սողեսող առաջ է շարժվում հողի վրա: Խնդությամբ լեցուն մի այլ մեղու, որը նեկտար էր հավաքել, մոտենում է և հարցնում.
-Ի՞նչ է պատահել
Տկար մեղուն պատասխանում է.
-Չէի կարող ներել մորեխին, որ խանգարում էր ինձ ծաղկի վրա, խայթեցի նրան, խայթս կորցրեցի և հիմա սպառվում եմ, մահամերձ եմ, մեռնում եմ…
Մյուս մեղուն կարեկցանքով պատասխանում է.
-Ով ներում է, քաղցր մեղրի նման կյանք է ունենում, իսկ ով չի ներում, ինքն իրեն է սպանում…
Հ. Մանուկյան