Գլխավոր ՀոգևորԱռակներ Ո՞ւմ ես ծառայում

Ո՞ւմ ես ծառայում

by admin
0 մեկնաբանություն 3155 դիտում

Երկու ընկերներ հայտնվում են հանդերձյալ աշխարհում: Դևերը մոտենում են նրանցից մեկին ու հափշտակում և տանում իրենց հետ, իսկ մյուսին հրեշտակները թույլ չեն տալիս, որ տանեն: Հրեշտակների հովանու ներքո գտնվող անձը հարցնում է.
-Իմ ընկերն իր ամբողջ կյանքում աղքատության և զրկանքի մեջ է ապրել: Ինչո՞ւ դևերը եկան ու նրան տարան:
-Աստծո հրեշտակը պատասխանում է.
-Քո ընկերն իր ամբողջ կյանքի ընթացքում փողի ու հարստության մասին է մտածել: Ով ինչի մասին շատ է մտածում և խոսում, դրա ծառան է: Ուստի, դևերն եկան ու իրենց ծառային պահանջեցին և տարան:

Հովհաննես Մանուկյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ