Գլխավոր Աշխարհ Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ապատեղեկատվության տարածումը

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ապատեղեկատվության տարածումը

by admin
0 մեկնաբանություն 1582 դիտում

ԱՄՆ-ի կողմից պատերազմի սպառնալիքի հրահրումը հարվածել է Ուկրաինայի տնտեսությանը եւ սոցիալական կայունությանը, Չինաստանը հույս ունի, որ ապատեղեկատվության տարածումը կդադարեցվի, չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ը հրահրել է պատերազմի սպառնալիք եւ լարվածություն ստեղծել, ինչը լուրջ հարված է հասցրել Ուկրաինայի տնտեսությանը, սոցիալական կայունությանն ու անդրադարձել մարդկանց կյանքի վրա»,- ասել է դիվանագետը։

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ նման գործողությունները սաստկացրել են անհամաձայնությունները համապատասխան կողմերի միջեւ, ինչը խանգարում է երկխոսության եւ բանակցությունների առաջընթացին։

«Հույս ունենք, որ  համապատասխան կողմերը կդադարեցնեն նման սուտ տեղեկատվության հրապարակումը եւ ավելի շատ գործողություններ կնախաձեռնեն՝ նպաստելու խաղաղությանը, փոխադարձ վստահությանը եւ համագործակցությանը»,- նշել է նա։

Չինական կողմը, ըստ նրա, «ուշադրություն է դարձրել Ռուսաստանի վերջերս արած հայտարարությանը, թե Արեւմուտքը տեղեկատվական ահաբեկչություն է կիրառել ուկրաինական հարցում, իսկ փետրվարի 15-ը դարձավ ամերիկյան եւ արեւմտյան քարոզչության տապալման օր»։

«Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում եւ Արեւմուտքում գտնվող որոշ մարդիկ անդադար զբաղվում են սադրանքով եւ կեղծ տեղեկատվություն տարածելով՝ էլ ավելի մեծ ցնցումներ եւ անորոշություն մտցնելով առանց այդ էլ մարտահրավերներով լի աշխարհում, ինչպես նաեւ խորացնելով անվստահությունն ու տարաձայնությունները»,- ընդգծել է դիվանագետը։

Աղբյուրը՝  news.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ