Գլխավոր Աշխարհ Ռուսաստանը հաղթում է տնտեսական պատերազմում. գրում է բրիտանական The Guardian-ը

Ռուսաստանը հաղթում է տնտեսական պատերազմում. գրում է բրիտանական The Guardian-ը

by admin
0 մեկնաբանություն 1106 դիտում

Արևմտյան երկրները վաղ թե ուշ ստիպված կլինեն բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ հակառուսական պատժամիջոցների կողմնակի ազդեցությունները կարող են աշխարհը տանել մի շարք ճգնաժամերի։ Այս մասին հինգշաբթի հայտնել է բրիտանական The Guardian թերթը։

Ինչպես նշում է թերթը, «այժմ դժվար է հաշտվել Կրեմլի հետ փոխզիջման գաղափարի հետ, սակայն տնտեսական իրողությունները մի բան են ասում՝ վաղ թե ուշ Ռուսաստանի հետ ստիպված կլինեն բանակցել»։

Որպես պատճառ՝ պարբերականն անվանում է այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության դեմ Արևմուտքի տնտեսական պատերազմն ընթանում է ոչ այնպես, ինչպես նախատեսված էր, և կապված է մի շարք կողմնակի էֆեկտների հետ։ Մասնավորապես, հակառուսական սահմանափակումների պատճառով զարգացած երկրներն արդեն բախվում են տնտեսական անկման, ինչպես նաև «աճող գնաճի և գործազրկության» սպառնալիքին, գրում է The Guardian-ը։ Զարգացող երկրները շուտով կզգան վառելիքի, պարենային և ֆինանսական  ցնցումների համակցություն, ինչը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի արևմտյան վարկատուների նկատմամբ պարտավորությունների մի շարք թերացումների և լիամասշտաբ համաշխարհային պարտքային ճգնաժամի:

Հատկանշական է, ըստ թերթի,որ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի կուլիսներում արևմտյան երկրների ղեկավարներն արդեն սկսել են անհանգստություն հայտնել Ուկրաինայի հակամարտության երկարաձգման տնտեսական հետևանքների վերաբերյալ։ Միաժամանակ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները առաջացրել են էներգառեսուրսների գնի լուրջ աճ, ինչը զգալիորեն մեծացրել է նրա առևտրային հաշվեկշռի դրական հաշվեկշիռը, նշում է թերթը։

Նշվում է, որ դա, ֆոնդային շուկայում գործունեությունը սահմանափակելու Ռուսաստանի կառավարության որոշման հետ մեկտեղ, լրջորեն ամրապնդել է ռուբլու փոխարժեքը։ Ռուսաստանի Դաշնությունից Եվրոպա նավթի մատակարարումների էմբարգոն, որը համաձայնեցրել են ԵՄ երկրները, ամբողջությամբ ուժի մեջ կմտնի պատժամիջոցների համապատասխան փաթեթի ընդունումից ոչ շուտ, քան վեց ամիս հետո։ Ինչպես նշում է The Guardian-ը, այս ժամանակահատվածը բավական է, որպեսզի ռուսական ընկերությունները հաջողությամբ վերակողմնորոշվեն դեպի այլընտրանքային սպառողներ։

Աղբյուրը՝ www.tert.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ