Ներկայումս, ամեն կիրակի, ժամը՝ 10.00-ին, (Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի) Ագարակի Սբ. Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվում: Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, իսկ գավիթը՝ ներկայումս ամբողջովին քանդված, 13-րդ դարում։ Այս եկեղեցին կառուցվել է սրբատաշ կարմրագույն տուֆի մեծ բլոկներից՝ կրաշաղախով։ Ագարակի Սբ. Աստվածածին խոնարհված եկեղեցին կարիք ունի հնարավորինս շուտ վերանորոգման և վերականգման:
Նախորդ գրառումը